Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Ի նպաստ Հայաստանում ուրոլոգիայի զարգացման

Ի նպաստ Հայաստանում ուրոլոգիայի զարգացման

ԱՄՆ–ի արեւմտյան բժշկական կենտրոնի երիկամի տրանսպլանտացիայի ծրագրի ղեկավար, հայտնի ուրոլոգ Կարո Դերձակյանը, միակը սփյուռքահայ բժիշկներից, ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել էր Հայաստանի պետական պարգեւի։ Քանի որ հարգելի պատճառով նա չէր կարողացել գտնվել սեպտեմբերի 21-ին կայացած պարգեւատրման արարողությանը, Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի եւ առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւը՝ Մխիթար Հերացու մեդալը, ՀՀ նախագահի անունից, ՀՀ առողջապահության նախարարությունում նրան հանձնեց նախարար Հարություն Քուշկյանը։

 

1987 թվականից սկսած Կ. Դերձակյանը հաճախակի է այցելում Հայաստան, մասնակցում ուրոլոգիական բարդ վիրահատությունների, նպաստում կադրերի պատրաստմանը, անհրաժեշտ բուժսարքավորումների եւ բնագավառին անհրաժեշտ այլ իրերի առաքմանը Հայաստան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ։

 

Այսպես՝ 1994 թվականին նա Ի. Աղաջանյանի օգնությամբ իր մասնակցությամբ ԱՄՆ-ից բերած՝ սրտի վիրաբուժության սարքավորումներ էր նվեր տարել ԼՂՀ հանրապետական հիվանդանոցին։

 

«Ամեն անգամ գալով՝ քշտում ենք մեր թեւքերը եւ խրամատ մտնում»,–ասաց պրոֆեսորը, տեղեկացնելով նաեւ, որ եթե սկզբնական շրջանում իր աշխատանքը գործնական բնույթ էր կրում (կոնկրետ վիրահատություն, այլ կարգի բուժումներ), ապա հետագայում եւ այժմ հիմնական ուշադրությունը սեւեռել է տեսական գործընթացների զարգացմանը։ «Մեկ հարց կա, որ կուզենայի լուծել. դա ուրոլոգիայի համալսարանական կլինիկա ունենալու անհրաժեշտությունն է։ Հասկանալի է որ դրա համար նոր շենք չի կառուցվի, բայց կարելի է ձեւափոխել հինը»,–ասաց ամերիկահայ պրոֆեսորը։

Հեղինակ. Ա. ԱՎԱԳՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ